Ալիևը իսկապես համակերպվել էր, որ Ղարաբաղի հարցը չի լուծվելու, մինչև․․

Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ալիևը իսկապես համակերպվել էր, որ Ղարաբաղի հարցը չի լուծվելու փուլային տարբերակով, որովհետև շատ ավելի լավ հեռանկար էր բացվել: Դարբինյանի շեֆը՝ Քոչարյանը, բանակցում էր Մեղրին հանձնելու և Ընդհանուր պետության կառուցվածքի շուրջ: Եվ այո, դրանից հետո, հնարավոր էր Հայաստանին ներգրավել տարածաշրջանային տրանսպորտային համակարգերում:

Բայց միայն Ադրբեջանի պահանջներն ընդունելուց հետո: Այբուբենը չի սկսվում Ֆ տառից, իզուր են Դարբինյանի ջանքերը:

Ի գիտություն Դարբինյանի՝ 1998 թվականին Հայաստանի ընդդիմությունը, առավոտից երեկո նամակներով, խնդրագրերով և օգնության կոչերով չէր դիմում օտարներին, թե եկեք հասեք, փրկեք մեզ, Հայաստանը թույլ է, քան երբևէ և այլն:»

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!