Ամենահամեղ, թեթև ու փափուկ ռուլետը, որ փաթաթելուց ոչ մի դեպքում չի ճաքճքվի, եթե հետևեք իմ խորհրդին

Դե, իհարկե ով ռուլետ չի սիրում, այն էլ ծիրանի կամ այլ մրգի մուրաբայի միջուկով: Սա թեյի կամ սուրճի համար լավագույն աղանդերն է: Այսօր ձեզ ենք ներկայացնում անչափ համեղ, փքուն ռուլետի պատրաստման հեշտ բաղադրատոմս։ Պատրաստեք այս ձևով և կտեսնեք, որ այսպես այն փաթաթելուց չի փշրվում։

Անհրաժեշտ բաղադրիչներն են ՝

  • 1/4 բաժակ կաթ,
  • 2ճ.գ. կարագ
  • 100գ ալյուր,
  • 40գ կրախմալ
  • 1թ.գ. փխրեցուցիչ կամ 1թ.գ. սոդա
  • 2/3 բաժակ ալյուր,
  • 1/4թ.գ. աղ,
  • 3 ձու

Միջուկը՝ ցանկացած. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Մոտ ~ 42х30 չափի տապակը ծածկել յուղաթղթով: Կաթսայի մեջ տաքացնել կաթը և կարագը, հանել կրակից՝ երբ այն գրեթե հասնի եռման աստիճանի:

Հարել ձուն և շաքարավազը, մինչ զանգվածը 3 անգամ կբարձրանա: Հարել մոտ 10 րոպե: Առանձին տարայի մեջ մաղելով լցնել ալյուրը, կրախմալը և աղը: Ալյուրային զանգվածը լցնել ձվային զանգվածի մեջ, զգուշորեն խառնել գդալով: Մի քանի գդալ խմոր ավելացնել գոլ կաթին և կարագին, խառնել: Խառնել հիմնական խմորի հետ: Խմորը լցնել տապակի մեջ, հարթեցնել և թխել մոտ 12-15 րոպե: Այն պիտի ոսկեգույն լինի: Պատրաստի բիսկվիթին միջուկ քսել և փաթաթել:

Կարող եք ձևավորել ըստ ճաշակի:

error: Content is protected !!