Ամենահամեղ կորժիկների բաղադրատոմսը, որոնք կհիշեցնեն ձեզ մանկության համը․ շատ արագ է պատրաստվում

Մեծ սերնդին կորժիկները հիշեցնում են մանկությունն ու հատկապես դպրոցական բուֆետը, որտեղից կարելի էր գնել անմահական կորժիկներ։ Այսօրվա դպրոցականները դժվար թե հասկանան դա, բայց հենց ավագ սենդի համար այսօր ուզում ենք ներկայացնել շատ համեղ կարժիկների բաղադրատոմս, որոնք ձեզ կտանեն դեպի հեռավոր մանկություն։ Այս համեղ կորժիկները պատրաստվում են շատ արագ և ստացվում են շատ համեղ։

Բաղադրիչներ՝

  • ալյուր — 250-300 գրամ,
  • 1 ձու,
  • ½ բաժակ թթվասեր,
  •  2-3 ճաշի գդալ շաքար,
  • փափկացրած կարագ — 2 ճաշի գդալ,
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ (կամ ½ թեյի գդալ քացախ, որը պետք է «հանգցնել» սոդայով)։

Պատրաստումը․ Մաղում ենք ալյուրը, ավելացնելով ձու, շաքար և թթվասեր։ Այնուհետև լցնում ենք փափկացրած կարագը, փխրեցուցիչը, խառնում ենք խմորին։

Ալյուրի վերևի մասով բացում ենք խմորը , սմ․ և կտրում բլիթների։ Տապակի վրա կարագ ենք քսում կամ դնում եփելու համար նախատեսված թուղթ, այնուհետև պատառաքաղով դնում ենք խմորը և վրան ձու քսում։ Թխում ենք  180-200*С 20-25 րոպե, որպեսզի կարմրի։ Վերջ համեղ կորժիկները պատրաստ են։

error: Content is protected !!