Ամենահամով աջիկայի պատրաստման բաղադրատոմսը՝ մի փոքրիկ գաղտնիքով, որ ինձ է փոխանցել տատիկս. անմահական է

Դե, ո՞վ չի սիրում աջիկա. աջիկան, կովկասյան կծու և բուրումնավետ սոուս է։ Բաղադրության մեջ մտնում են կարմիր պղպեղ, աղ, սխտոր, ընկույզ և խմելի սունելի։ Աջիկան հիմնականում լինում է կարմիր գույնի, սակայն եթե կարմիր պղպեղի փոխարեն օգտագործվում է կանաչ պղպեղ, ապա աջիկան ունենում է կանաչ գույն։ Սովորական աջիկայի բաղադրության մեջ լոլիկ չի մտնում, սակայն կան բաղադրատոմսեր, որոնք պատրաստվում են լոլիկով: Աջիկա բառն ունի աբխազական ծագում և նշանակում է «աղ»։ Այս բաղադրատոմսով պատրաստված աջիկան ձմռանը անփոխարինելի է: Այն կարելի է մատուցել մսային ուտեստների, ապուրների հետ և  որպես նախուտեստ:

Բաղադրիչներ. 5 կգ լոլիկ, 1 հատ քաղցր պղպեղ, 1 կգ խնձոր, 1կգ գազար, 100 գ կծու կարմիր պղպեղ, 1 բաժակ բուսայուղ, 200 գ սխտոր, 1 բաժակ 9%-անոց քացախ, 1,5 ճաշի գդալ աղ, ½ ճաշի գդալ շաքարավազ:

Պատրաստման եղանակը. Քաղցր պղպեղը լվանալ, հեռացնել սերմնատուփը: Գազարը մաքրել, խնձորները կեղևազրկել, հեռացնել  սերմնատուփը: Սխտորը մաքրել: Կծու պղպեղի սերմնատուփը հեռացնել: Լոլիկնեը, քաղցր ու կծու պղպեղները, խնձորները և գազարը անցկացնել մսաղացով: Ավելացնել բուսայուղ: Ստացված զանգվածը եփել մարմանդ կրակի վրա 2-2,5 ժամ:

Այնուհետև ավելացնել ճզմած սխտորը, շաքարավազը, քացախը և աղը: Եփել ևս 30 րոպե: Տաք աջիկան լցնել ստրիլիզացված բանակների նեջ և փակել: Բանկանրը գլխիվայր շրջել և թողնել այդպես մինչև սառչի:

error: Content is protected !!