Ամեն ինչ կապաքինվի, եթե զղջանք, ապաշխարենք ու իսկապես Քրիստոսին հետևենք, գործով ու մտքով, այլ ոչ թէ սոսկ լեզվով.. խորհուրդներ, որոնց հետևելու դեպքում ձեր կյանքը լիովին կփոխվի

Արմեն Հարեյանը, ով Հայ Առաքելական Եկեղեցու Կիսասարկավագ է ԱՄՆի Արևելյան Թեմում, Շառլոտում, ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ հրապարակումը. «Երբ որ մարդիկ չեն ուզում մեղքից դուրս գալ, Աստված նրանց վրա ուղարկում է երիտասարդ ու խաբեբա առաջնորդներ: Աստված այդ ազգի միջից հանում է հզորին ու ազգի վրա ուղարկում մանուկ ու խաբեբա առաջնորդներ: Կարդացեք Եսայի մարգարեի 3րդ գլուխը: Այս թրաշամանուկներն ու խաբեբաները սովորաբար լինում են անդեմ, անազգ, անհայրենիք, անսեռ ու անկրոն: Հետո սկսվում է դժգոհություն ու քաոս: «Ժողովուրդն իրար պիտի անցնի, տղամարդը տղամարդու դէմ պիտի ելնի, ընկերն՝ ընկերոջ դէմ, մանուկը ծերի հետ պիտի ընդհարուի, անարժանն՝ արժանաւորի հետ» (Ես 3:5), «որովհետև իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին» (Ես 3:9):

Կարդացեք այդ գլուխը, այն ձեր աչքերը կբացի: Բայց եթե դուք չէք ուզում այսպես լինի, ապա պետք է ապաշխարեք: Պետք է բարություն սիրել: Պետք է լույս սիրել: Պետք չէ ֆեյսբուքում կամ որևէ տեղ, որևէ մեկին ձեռ առնել: Պետք չէ ուրախանալ ոչ բարեկամի ոչ էլ թշնամու դժբախտության վրա: Պետք չէ խաբել, պետք չէ ագահել, պետք չէ մեծամտանալ, պետք չէ նախանձել: Այլ պետք է ներել ու օգնել, բուժել ու ապաքինել, հասնել ու փրկել, ընկածին բարձրացնել, սովածին կերակրել:

Սկսեք փոքր բաներից: Սկսեք մաքրել կեղտը ձեր Ֆեյսբուքի էջերից: Մեկ մեկ մարդիկ այնպիսի բաներ են կիսում, որ նայում եմ ու ասում, ախր մի քանի օր առաջ հավատքի մասին էիր խոսում, այսօր այս ինչ չար խորհուրդ ես տարածում մարդկանց: Չար խորհուրդի համար հատուցում կա: Մարդկանց գայթակղելու ու նրանց մտքրեը թունավորելու համար մեծ հատուցում կա: Սիրելի բարեկամ, քո էջը մաքրելով, քո միտքն էլ կմաքրես, որովհետև մեր ֆեյսբուքյան էջը մեր մտքի հայելին է: Խնդրում եմ, մտածեք այս մասին ու կարդացեք Եսայու 3րդ գլուխը: Հոգևոր բաներից չենք կարող խուսափել: Բայց ամեն ինչ կապաքինվի, եթե զղջան, ապաշխարեենք ու իսկապես Քրիստոսին հետևենք, գործով ու մտքով, այլ ոչ թէ սոսկ լեզվով: — Եթե այս բաները մտորելու առիթ են տալիս, խնդրում եմ, դու էլ խոսիր այս մասին ամեն տեղ, տարածիր Ավետարանը: Մի ամաչիր Քրիստոսի մասին խոսելուց: Մի գուցե քո ընկերնեից մեկը լսի, դառնա, փրկի իր կյանքն ու մեր հայրենիքը»:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!