ԱՄՆ կոնգրեսականի հուժկու ապտակը Ադրբեջանին և սատարող խոսքը հայերի մասին

Ես ներկայացնում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը ու պետք է ասեմ, որ բոլոր անդամները սատարում են փոխըմբռնման հուշագիրը։ Այս ամենը հնարավոր է դարձել միայն վերջին մի քանի տարիներին՝ թավշյա հեղափոխությունից ի վեր գործադրված ջանքերի շնորհիվ։ Այս մասին այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի միջև տեսակապով փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը նշեց Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը:

«Պատգամավորները, այդ թվում՝ բարեկամական խմբի անդամները, ուզում են, որ Հայաստանում Ազգային ժողովն իշխանության անկախ ճյուղ լինի։ Թավշյա հեղափոխությունից հետո մենք նկատեցինք, որ Ազգային ժողովն ավելի էական նշանակություն է ունենում, քան անցյալում է ունեցել»,- ընդգծեց Փալոնը։

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը նաև հայ-ադրբեջանական հակա մարտությանն անդրադարձավ՝ ընդգծելով, որ հանձնախումբն այդ հարցում վճռական է և փորձելու է հասնել այնպիսի լուծման, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային կարգավիճակ ստանա և մնա հայկական: «Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը շարունակելու է աշխատել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման ուղղությամբ:

Գիտեմ, որ այժմ լարված շրջան է, և Ադրբեջանի կողմից ագրեսիա է տեղի ունենում: Պետք է ունենալ այնպիսի լուծում, որի պայմաններում Լեռնային Ղարաբաղը կունենա միջազգային կարգավիճակ և կմնա հայկական։ Մենք վճռական ենք այդ հարցերին անդրադառնալու՝ հավատարիմ մնալով հանձնախմբի և Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի միջև հարաբերություններն ամրապնդելու նպատակին»,- ասաց Փալոնը:

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!