Այլևս խանութից խտացրած կաթ չեմ գնում, պատրաստում եմ ինքս՝ համեղ ու առանց վնասակար նյութերի. երեխաներս պաշտում են սա

Խտացրած կաթը իրենից ներկայացնում է կովի կաթի ջրազատված պահածո։ Կաթնային պահածոների, ըստ յուղի և յուղազուրկ չոր նյութերի ստանդարտ կազմ ապահովելու համար, ելանյութը վերամշակելուց առաջ նորմալացվում է։ Կաթի նորմալացումը կատարվում է ըստ մեկ (յուղի պարունակություն), երկու (յուղ-սպիտակուց, յուղ-յուղազրկված մնացորդ, յուղ-թթվություն) կամ մի քանի (յուղ, չոր յուղազուրկ մնացորդ, ջուր, շաքար) ցուցանիշներով։ Հիմնականում լայն տարածվածություն և սպառում ունի շաքարով խտացրած կաթը։ «Շաքարով խտացրած կաթ» և պարզապես «խտացրած կաթ» եզրերը գրեթե գործածվում են որպես հոմանիշներ։

Շաքարով խտացրած կաթերը բավականին խիտ կազմություն ունեն։ Ալյումինե տարայի մեջ հերմետիկորեն փակվելուց հետո խտացրած կաթերը կարող են մի քանի տարի նույնիսկ առանց սառնարանային պայմանների պահպանվել և չփչանալ։ Պահանջվող կազմով խառնուրդ ստանալու համար կաթին ավելացվում է յուղազուրկ կաթ, եթե անհրաժեշտ է իջեցնել յուղայնությունը և կաթնասեր՝ յուղայնությունը բարձրացնելու նպատակով։

Այս բաղադրատոմսով ընդամենը 15 րոպեի ընթացքում կարելի է խտացրած կաթ պատրաստել: Բաղադրիչներ.

  • 200 գ կաթ
  • 200 գ շաքարավազ
  • 20 գ կարագ

Վերցնել բարձր եզրերով կաթսա և լցնել վերը թվարկված բաղադրիչները: Դնել կրակին, հենց սկսի եռալ, կրակը թեժացնել և եփել ևս 10 րոպե: Վերցնել կրակից: Տաք վիճակում  զանգվածը ջրիկ է, սակայն սառչելուն զուգընթաց  սկսում է պնդանալ: Լցնել հարմար տարայի մեջ և դնել սառնարանը մի քանի ժամով:

 

error: Content is protected !!