Այս եղանակով պատրաստված ձուկն ուղղակի անմահական է. սա դուր կգա անգամ այն մարդկանց, ովքեր ձկան միս չեն սիրում

Ինչպես հայտնի է, ձուկն ամենաօգտակար սննդամթերքներից մեկն է: Ձկան միսը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք ուղղակի անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Ձուկը ոչ միայն շատ օգտակար է առողջության համար, այն նաեւ շատ դիետիկ է, քանի որ շատ քիչ վնասակար յուղեր է պարունակում, իսկ նրա սպիտակուցները շատ ավելի հեշտ են մարսվում, քան մսինը։ Բայց այդուհանդերձ չարժե ուտել ձուկը տապակած վիճակում, այն ավելի լավ է պատրաստել գոլորշու վրա կամ ջեռոցում։

Ձուկն ունի նաեւ շատ այլ օգտակար հատկություններ, եւ ուստի այն իսկապես արժե ուտել շաբաթը մի քանի անգամ։ Սակայն ձուկ ընտրելիս, ուշադրություն դարձրեք թարմության վրա, ինչպես նաեւ այն բանի վրա, թե որտեղից է այդ ձուկը, եւ ինչով են նրան կերակրել։

Իսկ հիմա ներկայացնում ենք մի հրաշալի բաղադրատոմս, որը դուր կգա ձեր ընտանիքի բոլոր անդամներին: Եվ այսպես ձեզ հարկավոր են հետևյալ բաղադրիչները.

  • 2 ճաշի գդալ աղ
  • 1 ճաշի գդալ շաքարավազ
  • 2-3 ճաշի գդալ սամիթ, կարելի է նաև թարմ
  • ½ թեյի գալ սև պղպեղ
  • Չորացրած ռեհան

Պատրաստման եղանակը. Խառնել բոլոր բաղադրիչները: Ձուկը թաթախել խառնուրդի մեջ և դնել խոհանոցային թաղանթի վրա: Լավ սեղմել ձուկը և փաթաթել թաղանթով և թողնել 1 օր: Մատուցելիս ավելացնել մի քանի կաթիլ կիտոնի հյութ և 3 ճաշի գդալ բուսական յուղ: Բարի ախորժակ:

error: Content is protected !!