Աննկարագրելի համեղ, փափուկ կարկանդակներ՝ կաթնաշոռով, սա կդառնա ձեր ընտանիքի սիրելի քաղցրավենիքը. Բաղադրիչներ՝ Ալյուր 5 բաժակ, Կեֆիր 500 մլ, Բուսայուղ 130 մլ, Աղ 1 թ. գդալ, Ձու 3 հատ, Սոդա 1 թ. գդալ, Կաթնաշոռ 200 գ, Պանիր 200 գ:
Պատրաստման եղանակը. Կեֆիրին ավելացնել 50 մլ բուսայուղ, 1 հատ ձու և աղ, Լավ խառնել և մի փոքր տաքացնել կրակի վրա, անընդհատ խառնելով: Տաք զանգվածին ավելացնել 3 բաժակ ալյուր և պատառաքաղով լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված:Ալյուրի մնացած մասը լցնել սեղանին և խառնել սոդայի հետ: Խմորը լցնել վրան և լավ հունցել, մինչև խմորը ամբողջությամբ կլանի ալյուրը: Խմորին տալ գնդի ձև, ծածկել սրբիչով և թողնել 10 րոպե: Կրկին հունցել և թողնել ևս 10 րոպե: Այդ ընթացքում սոդան ռեակցիայի մեջ կմտնի կեֆիրի հետ և կստացվի փափուկ, պլաստիկ խմոր:
Այդ ընթացքում պատրաստել միջուկը: Պանիրն անցկացնել քերիչով, խառնել կաթնաշոռի հետ և ավելացնել 2 ձու: Լավ խառնել, որ ստացվի համասեռ զանգված: Կարելի է համեմել աղով՝ ըստ ճաշակի: Միջուկը և խմորը բաժանել բաժանել մի քանի հավասար մասերի՝ ըստ թավայի չափի: Ստացվում է 4-ից 8 մաս, կախված այն բանից, թե ինչ չափի կարկանդակներ եք ցանկանում պատրաստել:
Այդ բաժանված մասերին տալ գնդի ձև և թողնել 5 րոպե: Այնուհետև յուրաքանչյուր գունդը բացել լոշիկի տեսքով, կենտրոնում դնել միջուկը և եզրերը հավաքել խինկալիի նման: Շրջել և թողնել 5 րոպե, այնուհետև խնամքով գրտնակել և տապակել երկու կողմից թավայի մեջ նախապես տաքացված բուսայուղով մինչև ոսկեգույն կեղև առաջան:
Բարի ախորժակ
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն