Աննկարագրելի փափուկ, բերանում հալչող ու շատ բարձր բիսկիթ՝ ընդամենը 3 բաղադրիչով. սա իմ 20 տարվա բաղատրատոմսն է

Բերանում հալչող բիսկվիթ ընդամենը 3 բաղադրիչո՞վ. այո՛, հնարավոր է, փորձե՛ք և համից չեք կշտանա: Շատ փափուկ և անհավանական նրբահամ բիսկվիթ, որը զարմացրել է ողջ աշխարհին իր պարզությամբ։ Ձեզ հարկավոր է ընդամենը 3 բաղադրիչ։ Ձեզ հարկավոր է 3 ձու, 120 գրամ սպիտակ շոկոլադ (կարելի է փոխարինել կաթնայինով), 120 գրամ սերուցքային կրեմ-պանիր (մասկարպոնե)։

Պատրաստումը. Բաժանեք շոկոլադը մանր կտորների և դրեք ամանի մեջ։ Հալեցրեք գոլորշու վրա։ Առանձնացրեք ձուն և հարեք սպիտակուցները հարիչով՝ մինչև ամուր զանգված ստանաք (հարած սպիտակուցները ամանը կախելուց պետք է չթափվեն այնտեղից)։ Հալեցրած շոկոլադը խառնեք կրեմի հետ և մանրակրկիտ խառնեք սենյակային ջերմաստիճանում։

Ավելացրեք շոկոլադին և կրեմին դեղնուցները, մանրակրկիտ խառնեք։ Հարած սպիտակուցները ավելի լավ է ավելացնել մաս-մաս։ Այդպես ձեր բիսկվիթը կստացվի ավելի փափուկ։ Ինքնուրույն պատրաստեք թղթից ֆորմա՝ թխելու համար (20 սմ տրամագծով և 15 սմ բարձրությամբ)։

Լցրեք խմորը ֆորմայի մեջ։ Դրեք ֆորման տապակին և լցրեք մոտ  1/4 լիտր եռացրած ջուր։ Բիսկվիթը թխեք մինչև 170° ջեռոցում՝ մոտ 15 րոպե։ Այնուհետև նվազեցրեք ջերմաստիճանը մինչև 160° և թխեք ևս 15 րոպե։ Անջատեք ջեռոցը և թողեք, որ ներսում բիսկբիթը սառչի 15 րոպե։ Սառեցրեք բիսկվիթը և լցրեք վրան շաքարի փոշի։

Բարի ախորժակ։

 

error: Content is protected !!