Խնձորով կարկանդակը կարկանդակի ամենատարածված տարատեսակներից մեկն է, որի միջուկի պատրաստման համար խնձոր է անհրաժեշտ։ Քանի որ խնձորը ամենահասանելի միրգն է համարվում, խնձորով կարկանդակը եվրոպական ժողովուրդների խոհանոցի հիմնական աղանդերն է հանդիսանում։ Կարծում եք անհնա՞ր է 25 րոպեի ընթացքում պատրաստել անուշաբույր ու համեղ խնձորով կարկանդակ: Դե, գործի անցեք:
Բաղադրիչներ
- Խնձոր 4 հատ
- Շաքարավազ 120 գ
- Կարագ 200 գ
- Փխրեցուցիչ 1 տուփ
- Ալյուր 500 գ
- Ձու 4 հատ
- Վանիլին
Պատրաստման եղանակը. Ձվերը հարել, ավելացնել հալեցված կարագը: Խառնելով ավելացնել շաքարավազը և վանիլինը: Փխրեցուցիչն ու ալյուրը խառնել իրար և փոքր չափաբաժիններով ավելացնել զանգվածին: Այնուհետև խմորի մեջ լցնել մանր կտրատված խնձորը:
Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռել և գդալի օգնությամբ լցնել խմորը՝ իրարից 5 սմ հեռավորության վրա: Եփել 200 С ջերմաստիճանում 10-15 րոպե: Ջեռոցից հանել, թողնել սառչի և վրան շաքարի փոշի շաղ տալ:
Խնձորը կարելի է փոխարինել տարբեր մրգերով: