«Անտանելի են, չէ՞, հիասթափված եք, չէ՞.. Բա, ասում էի չէ՞, ասողին լսող էր պետք դեռ երկու տարի առաջ.. Սթափվեք․ նիկոլիզմը կխժռի բոլորիդ» Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը գրում է. «Իշխանությունը հաճույք է ստանում արգելելով խաղաղ հավաքներ անցկացնելու ձեր սահմանադրական իրավունքը. Դիտում եմ բարձր միավորներով բուհեր չընդունվածների եւ նրանց ծնողների բողոքի ակցիաները, դիտում եմ, թե ինչպես են ոստիկանները նրանց քաշքշում, տանում ոստիկանական բաժանմունքներ, քաշքշում եւ ձերբակալում են ինչպես հանցագործների։ Դիտում եմ ու մտածում եմ, էս մարդկանցից քանի՞սն են երկու տարի առաջ ինձ մերժել, քանիսն են դուրս եկել փողոց փակել, մերժել նախկին իշխանությանը, քանիսն են ՖԲ իրենց էջերում ինձ ու ընկերներիս հայհոյել ու փորձել վարկաբեկել․․․

Ինչպես միշտ եմ ասել, հիմա կրկնեմ, ես չեմ չարացել, ես ձեր պայքարը հասկանում եմ, բայց ես ձեզ չեմ հասկանում, էս իշխանությունն էիք ուզո՞ւմ․․․․իշխանության է՞ս տեսակը, որ բոլորիդ փռում է ասֆալտին, ձեռնաշղթա է հագցնում, իսկ իր թավշիստները տժժում են սեւաններում․․․Բա ինչու չեք վայելում, հանգիստ նստեք տեղներդ եւ թողեք թավիշը վայելի․․․

Անտանելի են, չէ՞, հիասթափված եք, չէ՞, երկու տարում ձեր վստահությունը մսխեցին, չէ՞․․․Բա, ասում էի չէ՞, ասողին լսող էր պետք դեռ երկու տարի առաջ․․․ Ժողովուրդ ջան, ի վերջո կողմնորոշվեք եւ եթե ունեք բողոք եւ այլեւս սրանց չեք ուզում, ոտքի կանգնեք ու մերժեք, դուխով մերժեք սրանց․․․ Դիմակահանդես-խաբկանքը միայն մեկ նպատակ ունի՝ արգելել մարդկանց խաղաղ ցույցեր եւ հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքը, իշխանությունը հաճույք է ստանում ձեզ զրկելով հավաքներ անցկացնելու ձեր սահմանադրական իրավունքից, արդեն մոտ չորս ամիս է, մոտ 135 օր, դուք, սիրելի քաղաքացիներ, զրկված եք հավաքներ անցկացնելու սահմանադրական, մարդկային, համամարդկային իրավունքից․․․Այդ իրավունքը ձեզ Նիկոլը չի տվել, որ հիմա խլում է ձեզանից, դա սահմանադրական նորմ է․․․

Սթափվեք, սիրելի ժողովուրդ․․․ Սթափվեք․․․ Միասնական մերժեք, ձեր կողքին եմ, եթե չանեք հիմա եւ արագ ու որակով, չի բացառվում, որ շուտով <կպարզվի> ոչ մայրենի լեզու ունեք, ոչ հայ գրականություն, ոչ քրիստոնեական եկեղեցի, ոչ պատմական հիշողություն եւ ոչ էլ պատմություն, կա մի Նիկոլ եւ նիկոլիզմը կխժռի բոլորիդ․․․

Հ․Գ․Իշխանությունն է այսօր խախտում սահմանադրական կարգը մեր երկրում․․․»

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!