«Ապրելու համար գումար չունեմ.. երկրից կգնամ.. ծանոթներս էլ խմած զանգում են ու լացում, քանի որ չեն կարողանում իրենց երեխաներին պահել» Սարգիս Գրիգորյանը սաստիկ վրդովված է

Tert.am Life-ը կապ է հաստատել Սարգիս Գրիգորյանի հետ`պարզելու, թե ինչու վերջինս չի մասնակցել երեկվա ցույցին: Սարգսի խոսքով`տեղյակ չի եղել, որ ակցիա է կազմակերպվում, եթե նույնիսկ իմանար,չէր գնա: «Իմ ասածները չեն լսում, բերման են ենթարկում, չեն հասկանում ինձ, թքած ունեն իմ պահանջների վրա, ուրեմն` ինչո՞ւ գնամ, որ նորի՞ց բերման ենթարկեն. դրանից չեմ վախենում, ուղղակի օրս է կորչում: Դրա փոխարեն ծառերս կջրեմ, իմ հարազատ մարդկանց հետ ժամանակ կանցկացնեմ:

Իմ դիրքորոշումը չի փոխվել, նույնն է՝ երկու ամիս հետո վիճակն ավելի վատ է լինելու: Օգոստոսից հետո կառավարությունը մեր ոլորտի մարդկանց պահելու բեռը պիտի տանի մինչև ապրիլ: Իմ ոլորտի ծանոթներից շատերը երեկոյան խմած զանգում են ու լացում, քանի որ չեն կարողանում երեխաներին պահել»,-ասաց նա:


«Եթե կարանտինային օրակարգը երկարաձգեն մինչև օգոստոսի 15-ը, երկրից կգնամ: Ապրելու համար գումար չունեմ, մեքենաներս էլ չեմ կարողանում վաճառել, չեն գնում: Մենք մեղք չունենք, որ պանդեմիա է»:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!