«Առաջին փառահեղ ռազմական թեսթը և մկրտությունը անցար, հրամանատար ջան. ամեն անգամ ապացուցում ես, որ քեզ թերագնահատելը ամենակարճ ճանապարհն է դեպի պարտություն». Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու լուսանկարին կից գրել է. «Մինչ այժմ նման նկար չեմ դրել, բայց հիմա ռիսկով դնում եմ։ Առաջին փառահեղ ռազմական գործողությունը, թեսթը և մկրտությունը անցար, հրամանատար ջան։ Հակառակորդը վիրավոր գազանի նման ոռնում ու գալարվում է։

Պաշտպանական քաղաքականությունը բարդ բան է՝ անգամ կարող են ետնահանջներ ու ժամանակավոր կորուստներ էլ լինեն /Աստված մեզանից հեռու պահի/,

բայց ամեն անգամ ապացուցում ես, որ քեզ թերագնահատելը ամենակարճ ճանապարհն է դեպի պարտություն, եղբայր ջան։»

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!