«Արայիկ Հարությունյան, ես ամաչում եմ, որ քեզ հետ նույն կառավարության կազմում եմ եղել: Ամո՛թ քեզ». նախկին նախարարի սկանդալային գրառումը

ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արայիկ Հարությունյան, ես ամաչում եմ, որ քեզ հետ նույն կառավարության կազմում եմ եղել: Գիտության նախարար, ով տարրական գիտելիք չունի սեփական երկրի պատմության վերաբերյալ:

Քո՞ պես սերունդ ես ուզում կրթել: Ի դեպ՝ հիշեցնեմ, որ մեծն Արամ Մանուկյանի արձանի բացմանը, ում դու դավաճան կոչեցիր, մասնակցել են վեհափառը, ՀՀ նախագահը և ՀՀ վարչապետը:

Անդրանիկին թուրքերին հանձնողի՞ արձանն էին բացում Երևանի կենտրոնում: Ամո՛թ քեզ»:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!