«Արա պատգամավոր ես ինչ ես, դու պիտի որոշե՞ս ես ինչ պիտի անեմ.. ». ինչ հայտարարությամբ է հանդես եկել երգիչ Արամոն

Վերջերս հայ հայտնիների շրջանում մեծ աղմուկ բարձրացավ գույքահարկի բարձրացման քննարկումների պատճառով: Սկսվեց «բնիկների» ֆլեշմոբը, ովքեր հայտնում էին իրենց դժգոհությունը: Եղավ նաև հակառակ երևույթը, շատերը քննադատեցին նրանց արարքն ու հանդես եկան հակառակ հայտարարություններով: Երգիչ Արամոն նույնպես դեմ է Կենտրոնի նախկին բնակիչների համար գույքահարկը բարձրացնելուն։ Նա դժգոհ է նաև պատմամշակութային շենքերի նկատմամբ նոր իշխանությունների քաղաքականությունից։

Երգիչը հակադարձում է Արթուր Մեսչյանին՝ ասելով․«Քանդե՛ք, ինչ ասեմ․․ բերեք մի օր էլ ասենք՝ բերենք էս Օպերան էլ քանդեք, ինչ կա քանդեք, որովհետև սեփականատերերը առել են։ Էրևանում, էսօր 100 տարվա շենք չի մնացել, հետո ասում եք՝ 2700 տարեկա՜ն Երևանը՝ մեր սիրելի մայրաքաղաքը, տեսնեմ ուր եք հասնելու․․Երևանը մարդիկ են, մարդու տեսակ է, ապրելակերպ ․․․ Երևանը սիրելու համար պետք է լինես ազնիվ , մաքուր, առաքինի։

Ստեղծագործող, արարիչ լինես․․․ քո գործունեության մեջ․ կոշկակար լինելով, ակադեմիկոս, լինելով, բանվոր․․․ այ, դրա մեջ է Երևանը, Երևան քաղաքում սերը պակասել է, առաջ երևանում կոշկակարն ուրախ, զվարթ գնացել է, իր կոշիկն է սարքել, ասել՝ գնամ, էրևանցի Հակոբի կոշիկը չսարքե՞մ, բա էդ մարդը պտի թատրոն գնա»։

Մանրամասները դիտեք տեսանյութում.

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!