«Արթուր Դանիելյանը, վստահ եմ, այս ամենից «զադնի» չի դնելու» Շարմազանովը փորձում է ավելի բորբոքել կրքերը

Շամազանովը գրում է. «Ես զարմանում եմ, որ դեռ զարմանում եք Նիկոլի իշխանության ապօրինություններից: Ինչպես 37թ-ին պետք չէր զարմանալ բոլշևիկների ու եժովների նախաձեռնած բռնաճնշումներից, այնպես էլ այսօր սպասելի պետք է լինի նեոբոլշևիկների կողմից հետապնդումները:

Իսկ զարմացեք, երբ այս իշխանությունը պետականամետ քայլ կատարի: Ինչպես եժովներն ու բերիաները հայտնվեցին պատմության աղբանոցում, այնպես էլ նույն ճակատագրին կարժանան նրանց հետևորդները:

Իսկ Արթուր Դանիելյանը, վստահ եմ, այս ամենից «զադնի» չի դնելու և բազմաթիվ հայրենակիցներիս նման շարունակելու է իր պայքարը հանուն ազգային Հայաստանի,որտեղ պոպուլիստներն ու հայկականության դեմ արշավողները տեղ չեն ունենալու:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!