Արտակարգ դրությունը կերկարաձգվի՞, թե՞ վերջապես կավարտվի. ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը

Պարետատան նիստից հետո ճեպազրույցում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ասել է. «Հայտնի է, որ օգոստոսի 12-ին ավարտվում է արտակարգ դրության իրավական ռեժիմը: Ներկա դրությամբ ռեժիմի երկարաձգման կամ արտակարգ իրավիճակով համավարակի կառավարմանն անցնելու տարբերակները քննարկվում են:

Որոշումը մեծապես կախված է նրանից, թե ինչպիսին կլինի համաճարակաբանական պատկերը»:

Տիգրան Ավինյանը նաև նշել է, որ այս պահին երկրում համաճարակային իրավիճակը գնահատվում է միջին ծանրության և առողջապահական ոլորտում իրավիճակը լիովին վերահսկելի է:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!