«Դեռ այդ ժամանակ զգուշացնում էի այս վտանգի մասին.. » ինչի մասին է խոսում Աշոտյանը

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չմիավորված պետությունների շարժման Բյուրոն հայտարարություն է տարածել, որում անդրադառնալով հայաստանա-ադրբեջանական սահմանային զարգացումներին, անդամ երկրների անունից մեղադրել է Հայաստանին ռազմական գործողությունները սկսելու մեջ, հայտարարել է, որ կոնֆլիկտը պետք է լուծվի ՄԱԿ Անվտանգության Խորհրդի 4 բանաձեւերի հիման վրա եւ իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ այն վերականգնելու ադրբեջանական ջանքերին։

Հիշեցնեմ, որ այդ կառույցը միավորում է շուրջ 120 երկրներ, իսկ Ադրբեջանը 2019 թվականից նախագահում է այդ կազմակերպությունում։ Իդեպ, Հայաստանն ունի դիտորդ երկրի կարգավիճակ, իսկ մեր ԱԳՆ պատվիրակությունը խուսափեց մասնակցել Շարժման վերջին նիստին Բաքվում՝ թողնելով ադրբեջանցիներին բոլոր հնարավորությունները անարգել իրականացնել հակահայ քարոզչություն։

Դեռ այդ ժամանակ զգուշացնում էի այս վտանգի մասին։ Դե հիմա իջեք քարոզչության էկրաններից եւ էջերից, գնացեք ու արագ հասկացեք, թե ինչ պետք է անեք։

Մեր բանակի հաղթանակները դիվանագիտական ճակատում մսխելու իրավունք չունեք»:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!