Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե օրգանիզմի համար որքան օգտակար է թթու դրած վարունգը. հապա կարդացեք

Ամռան այս սեզոնին հայ տնային տնտեսուհիները իրենց պարտքն են համարում պատրաստել լիքը պահածոներ, մարինացնել ու թթու դնել այն ամենն, ինչ կընկնի ձեռքի տակ, իսկ արդեն ձմռանը բացել պահածոներն ու վայելել ողջ ընտանիքի հետ միասին: Չնայած մասնագետները պնդում են, որ տանը չի կարելի պահածոներ փակել, այնուամենայնիվ պահելով բոլոր կանոնները, կարելի է անվտանգ պահածո ստանալ ձմեռվա համար:

Ինչ վերաբերվում է թթու դրած մթերքներին, ապա պետք է իմանալ, որ դրանք ոչ միայն շատ համեղ են ու պահանջված բոլոր տներում, այլև օգտակար են օրգանիզմի համար ու զարմանալի ազդեցություն կարող են ունենալ մտքի վրա: Smithsonian պարբերականի տվյալներով՝ դրանք անուղղակիորեն կարող են ազդել նևրոզի և անհանգստության զգացողության վրա:

Քանի որ կաթնաթթվային մթերքները հարուստ են պրոբիոտիկներով, դրանք դրական ազդեցություն են ունենում մարսողական համակարգի վրա:

Չնայած հայտնի չէ, թե դա ինչպես է տեղի ունենում, սակայն գիտնականների կարծիքով՝ առողջ ստամոքսը հանգեցնում է էլ ավելի առողջ ուղեղի և նկատելիորեն նվազեցնում է անհանգստության մակարդակը: Պրոբիոտիկները նաև ամրացնում են իմունային համակարգը:

Ամեն դեպքում թթու դրած վարունգը շատ համեղ է, և պատճառ չկա դրանից հրաժարվելու:

error: Content is protected !!