Եթե առավոտյան բերանում տհաճ համ ու հոտ եք զգում, ապա դուք պետք է կարդաք սա․ ահա, թե ինչ է դա նշանակում

Առավոտյան բերանում տհաճ համ շատերն են ունենում, բայց նրանք անգամ տեղյակ չեն, որ դա նորմալ չէ և այդպես չպիտի լինի առողջ մարդու մոտ։ Այսօր ուզում ենք ներկայացնել, թե ինչ խնդիր մասին կարող է խոսել առավոտյան բերանում եղած այս կամ այն համը։ Ներկայացնում ենք, թե ինչ անել առավոտյան բերանում տհաճ համ զգալու դեպքում:

1. Դառը համ․ Խոսում է օրգանիզմում լեղու կուտակման մասին: Նշանակում է, որ լյարդի հետ կապված խնդիրներ ունես: Հնարավորինս շատ ջուր խմիր, սննդակարգիցդ բացառիր յուղոտ, տապակած, մարինացված, աղի մթերքները: Եթե խնդիրը չի վերանում, բժշկի դիմիր:

Դառը համի պատճառ կարող է լինել նաև սննդի վատ մարսումը: Հնարավորինս շատ թարմ մրգեր և բանջարեղեն կեր: Կարելի է բույսերով թեյեր խմել՝ ձիաձետով, կալենդուլայով, անանուխով: Եվս մեկ պատճառ է ալկոհոլի հաճախ օգտագործումը:

Սպիրտային խմիչքները բացառիր, լյարդի մաքրման կուրս արա: Սահամանափակիր յուղոտ և քաղցր մթերքների օգտագործումը:

2. Ջրածնի սուլֆիդի համ

Եթե առավոտյան այսպիսի համ ես զգում բերանումդ, նշանակում է՝ ստամոքսդ անբավարար ստամոքսահյութ է արտադրում: Այսպես լինում է ցածր թթվայնությամբ գաստրիտի դեպքում: Պետք է ավելի կծու և տապակած սնունդ ուտել: Չափից շատ մի կերեք, հատկապես գիշերը:

3. Աղի համ

Շուրթերիդ աղը կվերանա, եթե օրական 2 լ ջուր խմես: Այս խնդիրը ծանոթ է ալկոհոլով տարված մարդկանց:

4. Քաղցր համ

Բերանի քաղցր համը, հատկապես առավոտները, նշան է, որ արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է: Բերանում պարբերաբար քաղցր համ զգալու դեպքում պետք է բժշկի դիմել:

5. Թթու համ

Ստամոքսի բարձր թթվայնության նշան է: Յուղոտ, կծու և քաղցր սննդից հրաժարվելը կօգնի: Նաև բժշկի գնացեք: Բերանի թթու համը կարող է նաև ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խանգարման հետևանք լինել:

6. Երկաթի համ

Բերանում մետաղի համը խոսում է պարոդոնտոզի և բերանի խոռոչի այլ հիվանդությունների մասին: Այս զգացողությունը կարող է լինել նաև ծանր մետաղներով թունավորումից հետո: Այս համը կարող է առաջանալ նաև որոշ դեղերի հետևանքով: Ծխելն ատամնաբույժի հնարավորինս հաճախ դիմելու պատճառ է: Ծխելու դեպքում տհաճ համ կարող է առաջանալ բերանի խոռոչում միկրոբների առատության դեպքում:

error: Content is protected !!