«Երբ իրեն խաչը մոտեցրին, ամբողջ հայության աչքի առաջ դիվահար եղավ ու չհամբուրեց. Այդ մարդն այսօր խոսում է եկեղեցու՞ց». Արամ Սարգսյան

«Ֆակտոր»-ի եթերում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հայտարարությունը. «Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը սկզբունքորեն չեմ դիտել ու չեմ էլ դիտելու։ Թող ինձ ների Մարդու իրավունքների պաշտպանը, բայց իմ կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը հանրային տեսակետ ասելու իրավունք չունի:

«Մարդը, ով իր իշխանությունը պահելու համար բոլոր ընտրությունները խախտել է, ով դրոշի ու զինանշանի մասին Սահմանադրությունում եղած բոլոր կետերը խախտել է…։ Մարդ, ով «գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով Հայաստանի ունեցած ամբողջ գույքը հոժար կամքով հանձնել է ռուսներին, մարդ, ով Հայաստանի տնտեսությունը, իր ասելով, վերածեց կազմակերպված տնտեսության, բայց բաժանեց օլիգարխների միջև՝ հեշտ կառավարելու համար, իրեն ու իր ընտանիքի անդամներին տեղավորեց այդ դաշտում, տնտեսական գործունեությունից խոսելու իրավունք չունի։

Այդ մարդը մարդ սիրելուց կամ մարդկանց մասին խոսք ասելու իրավունք չունի, որովհետև այնպիսի մթնոլորտ էր ստեղծել, որի արդյունքում տասը մարդ է զոհվել օրը ցերեկով՝ Երևանի հրապարակներում, ով իրեն «Բարև, Ռոբ» ասելու համար հայ քաղաքացուն սրճարանում իր պահակազորով սպանել է։ Այդ մարդն իրավունք ունի՞ կրոնից խոսելու, երբ ինքն աթեիստ է, երբ իրեն խաչը մոտեցրին, ամբողջ հայության աչքի առաջ դիվահար եղավ ու չհամբուրեց։ Այդ մարդն այսօր խոսում է եկեղեցուց։ Այդքան եկեղեցի սիրող մա՞րդ է»:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!