«Էդ կորցված կյանքերն են համաճարակի հաղթահարման անկյունաքարը, պարոն Վարչապետ» Հայկ Մանասյանի գրառումն ուղղված վարչապետին

Հայկ Մանասյանը գրում է. «Այսօր Վարչապետը պարետատան նիստից հետո ասաց, որ համաճարակի հաղթահարման անկյունաքարն ըստ իրենց՝ դիմակների հարկադրանքն է։ Հասկանու՞մ եք։ Շաբաթներով չփոխվող, քափ ու քրտինքի մեջ թրջված դիմակները, որ րոպեն մեկ ձեռք ենք տալիս, ճմրթում, հանում, դնում խախտելով դիմակ դնելու բոլոր օրենքները, ահա էդ չարչրկված լաթի կտորները համաճարակը հաղթահարելու անկյունաքարն են։

Ու էդ հակահիգենիկ տրյապկաները դեռ պիտի հարկադրվեն, քանի որ դրանք անկյունաքարն են։ Իրականում մեր հաղթանակի անկյունաքարը այն 700-800 և ավել զոհերն են, այն մահացած հիվանդները, որոնց կյանքի գնով մենք հասանք նվազագույն անհրաժեշտ իմունիզացված բարիերին։

Էդ կորցված կյանքերն են համաճարակի հաղթահարման անկյունաքարը, պարոն Վարչապետ։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!