Էրդողանը իր ելույթներից մեկում ասեց, որ իրենք կարող են Ռուսիան ներսից քանդել, եթե էթնիկ պառակտում հրահրեն.. Հիմա,կարծես թե ծրագիրը սկսված է..  

Նարին Փայլակյանը գրում է. Ամիսներ առաջ,Սիրիայի կռիվների ժամանակ էր ,Էրդողանը իր ելույթներից մեկում ,գրեթե բաց տեքստով ասեց, որ իրենք կարող են Ռուսիան ներսից քանդել, եթե էթնիկ պառակտում հրահրեն։ Հիմա,կարծես թե ծրագիրը սկսված է։ Ես մարգարե չեմ ,բայց տեսնում եմ որ Հայ ադրբեջանական(ծիրանին) միջազգային հակամարտությունը, պարարտ հող դառավ թուրքիայի համար,որպեսզի իր կեղտոտ ծրագիրը իրականացնի։

Թուրքը բացեիբաց չի կարող կռվել ռուսի դեմ ,ուրեմն կեցցե թուրքի շակալությունը … Չէի ուզի որ հայը դառնա այն խայծը, որի միջոցով Էրդողանը կիրագործի իր ծրագիրը։ Որոշ օչխար բլոգեռները իմիջիայլոց մոտավոր էդպիսի տեքստեր են հնչեցրել:  (Призываю к массовому террору.Увидеш армянина, убей.)

Ռուսաստանի հայեր ջան, թույլ մի տվեք,որ ռուս-թուրքական հակամարտության մեջ ձեզ որպես ‘գործիք” օգտագործեն։Թուրքիայի թեթև ձեռքով սա վերածվելու է քրիստոնյա-մուսուլմանական պատերազմ և դոմինոյի էֆեկտով ծավալվի։ Ռուսական կողմը պարտավոր է իր ներքաղաքական հարցերը ինքը լուծել։ Պահանջեք առանց էմոցիաների ,և մի տվեք սադրանքների։

Եկեք չարբենք փոքրիկ հաղթանակներով ,պատերազմը դեռ չի ավարտվել…

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!