Ով չի սիրում համեղ քաղցրավենիքներ, ու հատկապես համեղ թխվածքաբլիթներ, իսկ եթե դրանք միևնույն ժամանակ հեշտ ու արագ են պատրաստվում, ապա դրանց պատրաստումը դուր է գալիս նաև տնային տնտեսուհիներին: Երբ ընտանիքը պատրաստվում է թեյել, կարող եք ընտանիքի անդամներին, հատկապես երեխաներին, մեծ ուրախություն պարգևել մատուցելով այս հրաշք թխվածքաբլիթները:
Բաղադրիչներ
- 250 գ մարգարին
- 300 գ թթվասեր
- 3 բաժակ ալյուր
- 0,5 տուփ փխրեցուցիչ
Պատրաստման եղանակը. Սենյակային ջերմաստիճանի մարգարինը լավ տրորել, ավելացնել թթվասերը, ալյուրը և փխրեցուցիչը: Լավ խառնել: Ստացվում է փափուկ, ձեռքերին չկպչող խմոր: Գրտնալով բացել, ոչ շատ բարակ, և կտրատել ցանկացած ձևի, կարելի է օգտագործել նաև ձևավոր կաղապարներ: Շարել տակապի վրա և թխել 180-200 աստիճանի տակ: Հենց թեթևակի կարմրի պատրաստ է:
Կարելի է վրան ցանել քունջութ, շաքարավազ, մանրացված ընկույզ, ինչպես նաև վրան լցնել գլազուր: