Ընկերներիցս ոմանք, ցավոք, չեն կարդա գրառումս, բայց նրանք, ովքեր կարդացին..

Վարդուհի Պետրոսյանը գրում է. «Մեր ԱԶԳԸ ոնց-որ երեխա լինի՝ ով մի ընտանիքում է ապրում, ուր միայն տան հայրն աշխատանք ունի եւ հազիվ է ծայրը ծայրին հասցնում հոգալ տան կարիքները։ Իսկ այդ փոքրիկը մշտապես պահանջում է իր հորիցավելին, քան նա կարող է տալ: Իսկ տվածից էլ բողբքում է եւ ասում, որ իր մտերիմների ծնողները ավելի շատ բաներ են առնում իրենց փոքրիկների համար։ Ցավով նշուՄ եմ, որ շատերն են այդ ձև վարվում պետության հետ ու դա ունի պատմական ծագում Ու հետևանք։

Դարեր անընդմեջ մենք ապրել ենք օտարի լծի ներքո եւ չենք ունեցել պետություն, ուրիշներին ենք հարկեր վճարել, ուրիշներից ենք ողորմություն վերցերլ, տենց շարունակվել է ևս գրեթե մեկ դար նաև ԽՍՀՄ-ի ժամանակ, իսկ երբ ի վերջո ստեղծել ենք ազատ անկախ պետություն՝ մեր բախտը կրկին չի բերել եւ մեր սեփական ղեկավարներն են փորձել մեզ ստրուկի նման վերաբերվել, գողացեք են և կրկին մենք նրանցից պահանջել ենք նույն հոգեբանությունով ինչպես ուրիշից։ Թավշյա Հեղափոխությունից Հետո վերջնականապես կարող ենք ասել, որ ունենք ազատ անկախ պետություն, որտեղ առաջնորդները մեզ չեն թալանում դեռ ավելին այնպես են գործում, որ այլ երկրներից մեզ նախանձում են, բայց մերհոգեբանությունը դեռ չի փոխվում, մենք չենք ցանկանում վճարել հարկեր, բայց պահանջում ենք պետությունից այնպես, ինչպես այն երեխան, ով հարյիկից ցանկանում էր այն, ինչ նա չի կարող տալ։

Բայց կյանքում հաջողության են հասել այն Մարդիկ, ովքեր իրենց հայրիկից չեն պահանջել, այլ իրենք են փոքր հասակից աշխատել եւ առանց կասկած հասել են իրենց առաջ դրված նպատակներին։ Ցավոք այն ընկերներս, ովքեր ողջ օրը քննադատում են մեր պետությունը՝ չեն կարդա այս գրառումը, քանի որ այն երկար ստացվեց, իսկ նրանք սովոր չեն իրենց նեղություն տալուն, բայց ովքեր, որ ընթերցեցին և համաձայն են գրածիս հետ, խնդրում եմ ուղարկեք տվյալ գրառումը ձեր այն ընկերներին, որոնց աշխարհայացքի համար կարծում եք, որ օգտակար կլինի և կընկալեն, որ՝ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՆՑ ՄԵՆՔ ԵՆՔ»։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!