Թուրքիայի պաշտպանության նախարարը սպառնում է Հայաստանին

«Հայաստանը վստահաբար կվճարի ադրբեջանական սահմանի վրա իր հարձակումների համար»,- այս մասին հայտարարել Է Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ հինգշաբթի օրն Անկարայում ադրբեջանական բարձրաստիճան ռազմական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ…

«Հայաստանը խեղդվելու է այն դավադրության մեջ, որն ինքն է նախաձեռնել, և անպայման վճարելու է այն բանի համար, ինչ նրանք արել են»,- ասել է Հուլուսի Աքարը Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ և ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովին…

Աքարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի օկուպացիան, առանց որևէ իրավական հիմնավորման և լեգիտիմության, երբեք չի ընդունվի…

Նախարարը հավելել է, որ Թուրքիան և Ադրբեջանը «մեկ ազգ և երկու պետություն» են, որոնք կիսում են ընդհանուր լեզուն, կրոնը և պատմությունը…

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!