Իբր մի կոտորվեցիք աշխատելով, հիմա էլ արձակուրդ եք գնացե՞լ, որ ինչ չանեք․․ Արձակուրդ եք գնացել, որ <չիմանաք> թե ոնց թուրքերը բանակով մտան Նախիջեւան

Մարգարիտ Եսայանը գրում է. Էս ինչքան վախեցած եք, այ իշխանազավթներ, բարձր միավորներ ստացած, բայց բուհեր չընդունված երիտասարդների եւ նրանց ծնողների բողոքի ցույցն եք ոստիկանական ուժերով ցրում, ձերբակալում, քաշքշում,ջահելներին փորձում եք կոտրե՞լ, չի հաջողվի, իզուր ջանք մի գործադրեք․․․Դե, իսկ չպջռ նախարար կոչվածն էլ փոխանակ հանդիպի մարդկանց, լսի եւ հնարավորություն տա մարդկանց իրենց պահանջը ներկայացնել, ոչ ավել-ոչ պակաս հայտարարում է, թե ցույցի մասնակիցների մեջ Քոչարյանին սատարող կա, եւ իբր դրանով բողոքը քաղաքականացվում է․․Վախդ չափիր, վախդ, կամ էլ, պառավական այլ ձեւեր կան՝վախդ չափելու․․․Էդ ինչ ակնոցով նայեցիք ու տեսաք, թե դիմորդներից ով ում է քաղաքականապես համակրում, մի քիչ , գոնե մի քիչ ամոթ ունեցեք․․․

Մարդիկ պահանջ-բողոք ունեն, լսեք, լուծեք խնդիրը․․էնքան եք վախեցած, որ հիմա ոչ թե մետրո , անգամ ծառայողական մեքենա նստելիս երեւի քրտնում-թրջվում եք․․․․․Նույն ահագնացող վախի հետեւանք է նաեւ Արթուր Դանիելյանի եւ Նարեկ Սամսոնյանին ԱԱԾ եւ ՀՔԾ զանգել-կանչելը, հրավիրելը, գործ կարել-կարկատելը․․․․Հարց տամ՝իսկ Սիմոնյան Ալենը հրեշտա՞կ է, նրան եւս մեղադրանքից-բանից մի
լավ տվեք․․․․

Ուրիշ ինչ անուն տաս այն ամենին, ինչ անում եք, տղաներ, ուրիշ ոնց բացատրենք, թե ինչու եք էս ներսուդրսի խառը, լարված, կորոնայի էս հաղթարշավի պայմաններում արձակուրդ գնում․․Իբր մի կոտորվեցիք աշխատելով, հիմա էլ արձակուրդ եք գնացե՞լ․․․․ Գնացել եք, որ ինչ չանեք․․․Արձակուրդ եք գնացել, որ <չիմանաք> թե ոնց թուրքերը բանակով մտան Նախիջեւան․․․ Չնայած, եղած-չեղած մի հաշիվ եք․․․․ Գոնե մի երկու կարեւոր գիրք կարդացեք հայ գրականությունից եւ փորձեք ապաշխարհել․․․

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!