«Ինձ դավաճան դարձնելով դուք հերոս չեք դառնա, ինձ անբարոյական դարձնելով դուք սուրբ չեք դառնա». Նունե Եսայան

Ողջույն։ Մոտենում է Ամանորը և որպես տարվա ամփոփում՝կցանկանայի ասել իմ խոսքը։Ո րպես նախաբան ասեմ,որ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր կարողանում են տարբերել չարն ու բարին, կեղծն ու շիտակը, մի խոսքով բանականությունը չկորցրած մարդկանց, ովքեր իմ կողքին են։

Տարիներ շարունակ Ձեր մեծ սիրո ու նվիրվածության շնորհիվ ես ել իմ կողմից Ձեզ երախտապարտ լինելով, բարձր ենք պահել Նունե Եսայան անունը։

Հիմա մի քանի ճղճիմ և չկայացած արարածներ, մեր տարիների ձեռք բերած անունը օգտագործելով փորձում են ինքնահաստատվել։ Ինձ դավաճան դարձնելով դուք հերոս չեք դառնա, ինձ անբարոյական դարձնելով դուք սուրբ չեք դառնա։ Այս ամենը սկսվեց դեռ մարտի 1 -ից։

Ես ներողություն եմ խնդրում մարտի 1 -ի զոհերի ծնողներին և հարազատներին այն ստոր լրագրողի անունից, ով կարողացավ իմ անունը օգտագործելով այդքան ցավ պատճառել Ձեզ, այն մարդկային արժանիքներից զուրկ խմբագրի անունից ով առանց նյութի հավաստիությունը ստուգելու հրապարակեց նյութը և այդքան ցավ պատճառեց և՛ Ձեզ, և՛ ինձ։

շարունակությունը այստեղ

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!