Ինձ նայեք, ինչ վտանգ էլ, որ սպառնա ձեզ ինչ ցանկություն կամ կարիք որ ունեք, ձեր կամ այլոց համար, Ինձ դիմեք. Աստծո Խոսքը

Ամենօրյա պատգամներ. Փրկվելու համար ոչ մի ուրիշ տեղ մի նայեք: Ձեր հայացքը ուղղեք Ինձ և պիտի Փրկվեք: Ես եմ հոգում ձեր բոլոր կարիքները: Ահա հայտնում եմ ձեզ գաղտնիքը բարգավաճումի, որպեսզի դուք էլ ձեր հերթին ազատեք ուրիշներին չքավորությունից ու տառապանքերից: Ինձ նայեք, ինչ վտանգ էլ, որ ապառնա ձեզ ինչ ցանկություն կամ կարիք որ ունեք — ձեր կամ այլոց համար — Ինձ դիմեք:

Ամեն ինչ վերցրեք Իմ շտեմարաններից: Ուղղակի ուզեք, պահանջեք, պարզորեն վերցրեք: Հիշեք՝ Իսրայելի որդիներին Ես կերակրեցի երկնքից իջած մանանայով: Կարմիր ծովի միջով Ես նրանց համար ճանապարհ բացեցի:Ես առաջնորդեցի նրանց անապատի միջով զրկանքներով, դժվարությամբ ու կարգապահությամբ:Ես տարա նրանց մի երկիր, ուր կաթ ու մեղր էր բխում:

Ուստի վստահեցեք Ինձ թույլ տվեք, որ առաջնորդեմ նաև ձեզ:Ուրախացեք: Սրանք ձեր անապատային օրերն են:Բայց իմացեք ու վստահ եղեք, որ ապահովաբար առաջնորդվում եք ձեր Առատության՝ Քանանի Երկիրը:

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!