Կարտոֆիլով կարկանդակի լավագույն բաղադրատոմսն՝ ըստ Հեղինեի. սա փորձելուց հետո կմոռանաք բոլոր մյուս բաղադրատոմսերը

Կարտոֆիլով կարկանդակներ սիրում են բոլորը՝ անկախ տարիքից։ Դրանք մեր մանկության համն ունեն, այդ կարկանդակները մեր մանկության ամենասիրելի կարկանդակներն են։ Դրանք այնքան անուշաբույր են, որ համից երբեք չենք կշտանում։ Հիմա կպատրաստենք ենք կարտոֆիլով կարկանդակներ, Հեղինեի բաղադրատոմսով

Անհրաժեշտ բաղադրիչներ. Խմոր/միջուկ

  • 1-1.5 բ մածուն
  • 0.5 բ թթվասեր
  • 1 ձու
  • 1 թ գ սոդա
  • 1 թ գ փխրեցուցիչ
  • 2 թ գ աղ
  • 1 ճ գ շաքարավազ
  • 3.5-4.5 բ ալյուր, որ ստացվի փափուկ չկպչող խմոր
  • 5 ֊ 6 միջին չափի կարտոֆիլ
  • 50 գ կարագ
  • Աղ, պղպեղ, համեմունքներ, չոր կամ թարմ կանաչեղեն, ըստ համի և ցանկության

Պատրաստման եղանակը. Ինչպես գիտենք, խմորի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները խառնել իրար և սըանալ այնպիսի խմոր, որ ձեռքերին չկպչի։ Այնուհետև նախօրոք եփած կարտոֆիլները ճժմել ավելացնել մոտ 50 գրամ կարագ։ Այնուհետև խմորը գրտնակել կլոր մասերի բաժանել և կարտոֆիլը դնելով մեջը՝ ուռուցիկ֊երկարվքւն ձև տալ։ Այս ամենն անելուց հետո, թավայի մեջ ձիթայուղը տաքացնելուց հետո շարել կարկանդակները մեջը և տապակել այնքան, որ կամրի։

Ահա և վերջ։ Այդքան համեղ կարկանդակները արդեն պատրաստ են, կարող եք վայելել։ Կիսվեք բաղադրատոմսով նաև մտերիմների հետ։ Տեսանյութը՝ ստորև

error: Content is protected !!