«Հազար անգամ ավելի լավ է համոզմունքով աթեիստ լինել ,քան թե ձեր պես ձևական քրիստոնյա» Նարին Փայլակյանը փակեց Արսեն Թորոսյանին «բզկտողների» բերանները

Նարին Փայլակյանը գրում է. «Արսեն Թորոսյանը աթեիստ է …տեսեք տեսեք ինչ է ասել …վայ հլը նայեք … Գրեթե նմանատիպ վերնագրերով ,մեծ ախորժակով քրքրում են Թորոսյանին ,ու հեչ պետքները չի որ հազարավոր մարդիկ ասեցին որ դա սարքած է ֆեյկ էջ է ,ու սենց … Չհարգելի քրքրիստներ ,մի պահ մոռացեք Թորոսյանին, ուշադիր կարդացեք ու հիշե’ք։Որևէ մեկի հավատը, կրոնական ուղղվածությունը կամ անհավատությունը քննարկելը մեծագույն տգիտություն է ։Ոչ մեկի գործը չէ մարդը դեիստ է, թեիստ է, թե աթեիստ է։

Ձեզ դրել եք կատարյալ հավատավոր քրիստոնեաի տեղ ,բայց որ մի տասը հարց տամ ձեր պաշտելի աստվածաշնչից, կլռվեք ժանգոտած կողպեքի պես։Ձեզնից ինչ հավատացյալ ,դուք անգամ կրոնի ու հավատի տարբերությունը չգիտեք ։ Եթե էդ քրքրիչներից մեկը իրական հավատացյալ լիներ, կիմանար ուրիշի գաղափարական համոզմունքները հետապնդելը, քննադատելը բռնություն է ,ինչը և հակաքրիստոնեական է։

Ամեն մարդ ազատ է ինքը որոշելու հավատա,թե` ոչ ։ Ամեն ասելով հավատացյալ չեն դառնում ,աստծո անունը տալով աստվածապաշտ չեն դառնում ։ Դուք ձեր դարդը լացեք։Բաց` հրապարակավ ”աթեիստ եմ” ասողը ավելի ազնիվ է ,քան ”քրիստոնեա եմ” ասող ուրիշի միսը բզկտողը։ Հավատավոր մարդը ուրիշի անձը չի քննարկում ,չի բամբասում ինչը դուք եք անում ։Հիմա ձեզնից ո՞վ է ազնիվը ։

Հազար անգամ ավելի լավ է համոզմունքով աթեիստ լինել ,քան թե ձեր պես ձևական քրիստոնեա ։Հարգանքներով` ընդհանրապես ոչ մի կրոնի ու հավատի չհարող ,բայց կրոնը որպես գիտություն ու փիլիսոփայություն հարգող ու ուսումնասիրող

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!