Հայելային գլազուրով շոկոլադե կեքս, որն ուղղակի հալչում է բերանում. այսքան թեթև ու նրբահամ շոկոլադե կեքս ես դեռ չէի փորձել

Շոկոլադե կեքսը իմ ընտանիքի անդամների սիրելի քաղցրավենիքներից է: Ես գրեթե ամեն օր պատրաստում եմ այն, ու այն շատ շուտ վերջանում է: Բայց երեկ փորձեցի բաղադրատոմս, որ գերազանցեց իմ բոլոր սպասելիքները և ուզում եմ կիսվել ձեզ հետ այդ բաղադրատոմսով: Ահա, այսօր ձեզ ենք ներկայացնում շոկոլադե համեղ կեքս՝ հայելային գլազուրով, որը «խոստանում» է գերել բոլորին: Պատրաստեք ու խենթացրեք ընտանիքի անդամներին:

Բաղադրիչներ. ալյուր — 270 գ, փխրեցուցիչ — 1 թ/գ, աղ — 0,5 թ/գ, կակաո — 40 գ, ձու — 2 հատ, շաքարավազ — 270 գ, ջուր — 200 մլ, ձիթայուղ — 140 մլ, չամիչ — 60 գ, դարչին — 0,5 թ/գ:

Ջնարակի համար՝ շոկոլադ սև — 50 գ, սերուցք՝ 30-35% յուղայնության — 50 մլ, ինչպես նաև՝ գետնանուշ — ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը. Պատրաստում ենք կեքսը: Ալյուրը, կակաոն, ձուն, փխրեցուցիչը, շաքարավազը, վանիլինը, դարչինն ու աղը խառնում ենք: Ավելացնում ենք ձիթայուղը, 200 մլ սառը ջուրը և միջին արագությամբ հարում մինչև համասեռ զանգվածի առաջացումը: Ավելացնում ենք չամիչը և խառնում:

Ձևամանը պատում ենք ձիթայուղով ու մի փոքր ալյուր ցանում: Խմորը լցնում ենք ձևամանի մեջ ու 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում 40-45 րոպե: Թխված կեքսը մի քանի րոպե թողնում ենք ձևամանի մեջ, հետո հանում ու ցանցի վրա հովացնում: Պատրաստում ենք ջնարակը: Սերուցքն ու շոկոլադը մարմանդ կրակին տաքացնում ենք և անընդհատ խառնելով համասեռ զանգված ստանում: Կեքսը ջնարակապատում ենք, կտորների բաժանում և մատուցում: Բարի ախորժակ

error: Content is protected !!