«Հրամայե՛ք մեզ գնալ պատերազմ»․ ադրբեջաբցիների ցանկությունն է սկսել պատերազմ․ եկեք մի լավ տեղը դնենք նրանց

Ցուցարարների հիմնական կարգախոսներն էին՝ «Ավարտե՛ք կարանտինը, սկսե՛ք պատերազմը», «Հրամայե՛ք մեզ գնալ պատերազմ», «Մուբարիզ», «Խփե՛ք Խանքենդիին», «Եթե գնանք այս գիշեր տուն, վաղը մեզ չեն թողնի նորից հավաքվել», «Ղարաբաղ կամ մահ», «Մահ հայերին», «Վե՛ր կաց, ադրբեջանցի զինվոր, անցի՛ր սահմանը», «Պատերազմ» և այլն։

— Գիշերը 2-ի շրջակայքում ոստիկանությունն ու իշխանությունները կոչ արեցին ցուցարարներին ցրվել։ Մինչ այդ ոստիկանությունը որևէ կերպ չէր միջամտում ցույցին՝ չնայած դրա անօրինականությանն ու կարանտինային պայմաններին։ Ակնհայտ էր, որ ցույցն անցնում էր իշխանությունների թողտվությամբ (եթե ոչ նաև մասնակի կազմակերպությամբ)։

— Չենթարկվելով իշխանությունների պահանջներին՝ հավաքը աստիճանաբար սկսեց վերաճել բողոքի ցույցի, որի մեջ կային թե՛ կրոնական, թե՛ ազգայնամոլական և թե՛ սոցիալական կարգախոսներ։

— Դրանից հետո ոստիկանությունը սկսեց կիրառել արցունքաբեր գազ, ջրցաններ և այլ միջոցներ, ինչի արդյունքում լուսադեմին՝ ժամը 5-ի մոտակայքում ցուցարարները ցրվեցին։

Հետաքրքիր է, որ ոստիկանության գործողություններին ի պատասխան ցուցարարները սկսեցին վանկարկել «Մենք հայեր չենք», «Ամոթ Ադրբեջանի ոստիկանությանը», «Դուք եք իսկական հայեր, մենք այժմ երկու պետության դեմ ենք կռվում»՝ նկատի ունենալով Հայաստանն ու իշխանությունների ներկայացրած «պետությունը»։ Հետաքրքիր էր նաև հետևյալ կոչը. «Հայերը ոտքի կանգնեցին և նրանց ոստիկանությունը միացավ իրենց, իսկ դուք մեզ ծեծում եք»։ Արդյունքում կան ձերբակալվածներ։

— Կարևոր է նաև ցույցերի կրոնական բաղադրիչը. շատ վայրերում այն ուղեկցվում է «Ալլահ Ակբար», «Աստված ու Ահլ-ուլ Բեյթը մեզ հետ է այս պատերազմում» և այլ կարգախոսներով։

Այսօր սպասվում են նոր ցույց, որը կսկսվի երեկ ոչնչացված գեներալի թաղման արարողության ժամանակ։ Երեկվանից գնում է այդ գեներալի հերոսացում, որի մեջ ևս առկա են սոցիալական արդարության պահանջի տարրեր՝ «մաքուր ու ռոճիկով ապրող գեներել» ընդդեմ «հղփացածների»։

Կարծում եմ, որ իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի թույլ չտան գիշերվա սցենարը. ցուցարարները չպետք է շեղվեն հակահայկական օրակարգից։

Ինչպես և Հայաստանում՝ Ադրբեջանում քաղաքական լեգիտիմության հիմքը Ղարաբաղն է, ուստի այս ամենին պետք է լուրջ վերաբերվել։ Ավելին՝ այնտեղ հակահայկականությունը հասցված է ֆանտաստիկ մասշտաբների, էնպես որ խաղաղության մասին խոսք լինել չի կարող։

Այլ մտքեր ևս կան, բայց դրանք բարձրաձայնելու համար վաղ է, քանի որ մոտ է սպեկուլյացիաների ժանրին:

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!