Ձեր կյանքի մեջ ոչինչ չի կարող պակաս լինել, որովհետև իրականության մեջ ամեն ինչ ձերն է. Աստծո Ամենօրյա Խոսքը, հունիսի 25

Ամենօրյա պատգամներ. ԱՐԱԳ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ. հունիսի 25. Ձեր կյանքի մեջ ոչինչ չի կարող պակաս լինել, որովհետև իրականության մեջ ամեն ինչ ձերն է. պակասը՝ միայն այս ճշմարտությունը ճանաչելու ձեր հավատքի մեջ է: Դուք նման եք ցնցոտիների մեջ ապրող թագավորների զավակների, երբ իրենց կողքին ամեն տեսակ բարիքներով լեցուն շտեմարաններ կան:

Ավելի շատ աղոթեք հավատքի համար, ինչպես որ ծարավը հագեցնելու համար՝ անապատում հայտնված մարդն է աղոթում ջրի համար: Օգնությունը չափազանց արագ կգա. արագ ու անխափան:

Գիտե՞ք՝ ինչ է նշանակում վստահ լինել, որ Ես երբեք ձեզ հուսախաբ չեմ անի. կարողացեք այնքան վստահ լինել, որքան որ վստահ եք, թե ահա շնչում եք:Մարդը առհասարակ շատ տկար հավատք ունի. Ճափազանց թույլ հավատք: Կարո՞ղ եք Ինձ վստահել թեկուզ այնքան, որքան վստահում եք մի բարեկամի, որը հավաստիացնում է, թե օգնությունը կուղարկի շուտով: Անխոնջ եռանդով ամեն օր աղոթեք, որպեսզի ձեր հավատքը ավելանա:

Աստծո կանչը

Ամենօրյա պատգամներ

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!