«Մենք կարող ենք լինել և կանք այս իշխանությունների համար շատ հզոր և վախենալու ընդդիմություն». Արթուր Վանեցյանի հայտարարությունը

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցանի հայտարարությունը. «Շատ անհամեստ չհնչի, այո, մենք կարող ենք լինել և կանք այս իշխանությունների համար շատ հզոր և վախենալու ընդդիմություն, մենք ավելի ենք ուժեղանալու, ավելի ենք հզորանալու, ավելի ենք շատանալու և մեր քաղաքական քայլերով ստիպելու ենք այս իշխանություններին նահանջել և բռնել ճիշտ ուղին:

Ընդդիմությունը կարող է ունենալ նաև իր մեղքի բաժինը, քանի որ այն մարդիկ, որոնք իրականում շատ դժգոհ են այս իշխանություններից, իսկ այդ մարդկանց թիվը շատ մեծ է,

մեզանից ակնկալում են ավելի ակտիվ և արագ քայլեր՝ այս իշխանություններին օր առաջ քշելու հարցում, բայց սրանք քաղաքական գործընթացներ են, որոնք ունեն իրենց տրամաբանությունը»,- ասել է Արթուր Վանեցյանը:

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!