Մենք կխոցենք նավթամուղն ու կիջնենք Քուռ. այս հայտարարությունը հզոր ցնցում է առաջացրել Ադրբեջանում

«Մենք պետք է ամբողջ աշխարհի մակարդակով բողոքի նոտա հղենք Ադրբեջանի գործողությունների դեմ ու դիմենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-13-ն ընկած հատվածում կատարված գործողություններին՝ ասաց ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

«Շատ լավ արեց նախարար Մնացականյանը, որ դիմեց ՀԱՊԿ-ին, հիմա պետք է հասնել նրան, որ ՀԱՊԿ-ը դիմի Ադրբեջանին ու արգելի ՀԱՊԿ անդամ պետության դեմ վայրագությունների դիմել: Կարծում եմ՝ մենք ինքներս սադրանքների չպետք է դիմենք, պետք է պարզապես հասնենք նրան, որ միջազգային կառույցները դատապարտեն Ադրբեջանի գործողությունները: Ես նաև ողջունում եմ զինվորների կատարած գործողությունները, ապրեն իրենք, լավ պատասխան տվեցին»:

Նորատ Տեր-Գրիգորյանցը նշեց՝ գուցե ՀԱՊԿ-ը տեխնիկական խնդիրների պատճառով է նիստը հետաձգել, դրա պատճառները պետք է ՀՀ պաշտպանության ու արտգործնախարարությունից հարցնել, բայցև շեշտեց՝ մենք կապը չպետք է կտրենք, անընդհատ պետք է դիմենք ՀԱՊԿ-ին ու հստակ գործողություններ պահանջենք:

«Գիտեք ինչ՝ այդ ագրեսիվ պետությունից ինչ ասես՝ կարող ենք սպասել, նկատի ունեմ Ադրբեջանին: Առավել ևս այն պայմաններում, երբ Թուրքիայի արտգործնախարարը նման հայտարարություններով է հանդես գալիս ու էլ ավելի սադրում իրավիճակը՝ նշելով, որ պաշտպանում են Ադրբեջանին ու Ալիևին: Դուք գիտե՞ք, որ առաջին անգամ Ռուսաստանի հեռուստատեսությամբ ցուցադրեցին, թե ինչ է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին: Ու ես ուրախ եմ, որ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը քննադատեց Թուրքիայի արտգործնախարարին, ասելով՝ ինչո՞ւ ե ք միջամտում: Սա ՀԱՊԿ-ն է, արդեն այստեղ միջազգային հարաբերությունների հետ ենք առնչվում: Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը հարձակում է հենց Ռուսաստանի վրա, կա ՀԱՊԿ պայմանագիր: Իմաստ չկա, որ մենք առաջինը գործողություններ սկսենք, մենք պետք է այնպիսի պատասխան տանք, որ այլևս չհամարձակվեն սադրել: Մի անգամ կրակեն՝ պետք է հարյուր անգամ պատասխանենք: Բայց երբ կրակում են՝ պետք է անմիջապես կապվենք ՀԱՊԿ-ի հետ ու տեղյակ պահենք: Ադրբեջանի զինվորներն ու հրամանատարները սադրիչներ են, գուցե այդ մասին չգիտեն պաշտպանության նախարարն ու այդ երկրի ղեկավարը: Իրենք այդպես Խոջալուն կազմակերպեցին, իրենք իրենց ոչնչացրին ու ասացին, թե հայերն են արել: Բայց այդ ամենը սադրիչներն են արել, ուստի պետք է շատ զգույշ լինել, իրենք էլ հիմար չեն, ինչո՞ւ պետք է Հայաստանի վրա հարձակվեն, երբ Հայաստանի վրա հարձակումը նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա: Նշանակում է՝ Թուրքիան ուզում է պատերազմել Ռուսաստանի դեմ: Դրա համար էլ Լավրովը հստակ հայտարարեց՝ պետք չէ սադրել. փաստորեն Թուրքիայի արտգործնախարարին նկատողություն արեց իր հայտարարությունների համար»:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!