Միայն տեսնեք ինչպիսի հուզիչ անակնկալ է արել Լիլուի ամուսինը գեղեցկուհի կնոջ 38 ամյակին

Երգչուհի Լիլուն նշել է 38-ամյակը: Ռոբերտի ծնվելուց հետո իր ծննդյան օրը մղվել է երկրորդ պլան, քանի որ դեռ տարեսկզբից ծրագրում է, թե ինչպես է նշելու Ռոբերտի ծննդյան օրը:

Լիլուն հայտնեց, որ հաջորդ օրը ամենամտերիմ մարդկանց հետ տանը փոքրիկ խնջույք են կազմակերպել.

«Ես տրամադրված չէի, բայց ամեն ինչ անկախ ինձնից ստացվեց»:

Ըստ հոբելյարի`իր տորթը ոչ միայն գեղեցիկ, այլև խորհրդանշական էր.

«Տորթի, վրա մեր ընտանիքն էր պատկերված, դիզայնն ամուսինս էր մտածել: Հասցրի երազանք մտապահել, հուսով եմ, կիրականանա: Նաև հետաքրքիր ու գեղեցիկ նվերներ եմ ստացել, բայց չեմ առանձնացնի որևէ մեկը, բոլորին շնորհակալ եմ»:

Երգչուհու խոսքով`որդին`4 տարեկան Ռոբերտը, այդ օրը նեղսրտել է, քանի որ մտածել է` իր ծննդյան օրն է.

«Երբ իմացավ, որ իմ ծննդյան օրն է, շատ դժվար համակերպվեց, ուզում էր` միայն իր ծննդյան օրը լինի: Խոսեցի իր հետ ու բացատրեցի, որ ծննդյան օրը մի քանի անգամ չի կարող կրկնվել: Մի փոքր նեղսրտեց, հետո շատ ուրախ անցկացրեց օրը»:

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!