Մի օր էլ տենալու են՝ մեր տղերքը Ալիևի ծառայողական մեքենայով առաջնագծում ֆռֆռում են. Հզորա էս բանակը, անպարտելիա, էս բանակին ու զինվորին հաղթելու որևէ տարբերակ չկա!!!

Աշոտ Ասատրյանը գրում է. «Ոչ մի գիտակից մարդ կյանքում այս բանակի հետ որևէ մարտական գործողության մեջ չի մտնի։ Ախր տարիներ շարունակ այս բանակը ապացուցումա, որ ինքը ամեն ինչ կարողա անել թշնամու դեմ, ամեն տեսակի մարտական խնդիր կարող է լուծել, ամեն տեսակի ռազմական տեխնիկա կարող է խոցել։

Մենակ էս նկարին նայեք, երկու հայ զինվոր Իսրաելական հարվածային ԱԹՍ-ը դրել են թևերի տակ ու իրանց համար քարին նստած են։ Էն որ տենց էլ պետքա լիներ, յանի սովորական բանա։ Բայց ասենք թշնամու ձեռքից հարվածային ԱԹՍ խլելը դա տենց անբացատրելի մի երևույթա, որ ուրիշ ոչ մեկ չի կարա անի։

Հզորա էս բանակը, անպարտելիա, էս բանակին ու զինվորին հաղթելու որևէ տարբերակ չկա, ախպեր մարդիկ ԱԹՍ-ը թևի տակ դրած իրանց համար նստած են, էլ որ մի մի քիչ գիտակից մարդը իրանց դեմ դուրս կգա։

Մի օր տենալու են մեր տղերքը Ալիևի ծառայողական մեքենայով առաջնագծում ֆռֆռում են»։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!