«Նիկոլ Փաշինյանը հայ կնոջը զրկել է շպարվելու հաճույքից». Միհրդատ Մադաթյանը սա լու՞րջ է ասում

Միհրդատ Մադաթյանը նշում է. «Այս իրավիճակում, բնականաբար ունենալու ենք և՛ ինքնագնահատականի խնդիրներ, և՛ մի փոքր ընկճվածություն, և՛ մի շարք այլ բաներ, որոնք կապված են սրա հետ: Ընդ որում ընկճվածությունն ավելի շատ ունենալու ենք դիմակի հետ կապված, քան՝ կորոնավիրուսի այն թվերի, որոնք նկարած մեզ ցույց են տալիս: Թվերը մեզ այնքան չեն ընկճում, ինչքան՝ մնացած այլ բաները: Հիմա այնպիսի վիճակ է, որ շունը տիրոջը չի ճանաչում: Ոստիկանը, երբ տեսնում է ամուսիններով տեղ են գնում, և նրանցից մեկը դիմակ չի կրում, ասում է՝ ամեն դեպքում գրեմ, թող էնտեղ որոշեն դա գրելու է, թե գրելու չէ»:

Մահացության թվերը շատ սիրուն ներկայացվում է: Առողջապահության նախարարն ինչ-որ որոշումներ է ընդունում, որ նույնիսկ ուտել չի կարելի, երգել չի կարելի, որովհետև դրանք շատ վտանգավոր են կյանքի համար: Իրականում, երբ վիճակագրությունը նայում ենք, մահացություն ունեցել են բացառապես մարդիկ, ովքեր ունեցել են նաև քրոնիկ հիվանդություններ: Ոչ մի առողջ մարդ կորոնավիրուսից չի մահացել: Ասեմ ավելին, չգիտես ինչի, այս իշխանությունների օրոք զարմանալիորեն նվազել է այլ հիվանդությունների վիճակագրությունը: Օրինակ, մենք ունենք նվազած օնկոհիվանդների մահացության թիվ: Կես տարվա կտրվածքով թիվը նվազել է 200 մահով: Դա տասնյակ տարիներ ունեցած ընդհանուր թվի մոտավորապես 20 տոկոսն է:

Որքան գիտեմ, Հայաստանում օնկոհիվանդությունների գծով ոչ մի հեղափոխական քայլ ու գործընթած տեղի չի ունեցել: Այդ դեպքում ի՞նչ տրամաբանությունով է առաջին կես տարվա կտրվածքով 200-ով նվազել այդ հիվանդությունների թիվը: Արդյո՞ք այդ օնկոհիվանդությունից մահացածների թղթերում չի գրվել կորոնավիրուս և ցույց տրվել, որպես կորոնավիրուսից մահացած մարդ:

Երբ մենք հիվանդությունից մահացություն ենք դիտարկում, պետք է դիտարկենք այդ հիվանդությունից ուղղակի մահացություն և այդ հիվանդության մասնակցությամբ մահացություն, որը չի կոչվում, որ մարդը մահացել է այդ հիվանդությունից: Մարդը կարող է մահանալ ինֆարկտից, բայց կարող է ունենալ երիկամային անբավարարվածություն: Ի՞նչ է պետք է գրեն, որ երիկամային անբավարարվածությունից է մահացել»:

Դիտեք նաև տեսանյութը.

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!