Նման համեղ ու յուրահատուկ բլինչիկ դուք հաստատ փորձած չեք լինի. հենց այսօր պատրաստեք ու ուրախացրեք ընտանիքի անդամներին

Բլինչիկն իհարկե մեր՝ հայերիս ամենասիրելի կերակուրներից մեկն է: Շատերը միայն նոր տարուց-նոր տարի են հիշում բլինչիկի մասին ու պատրաստում, բայց կան նաև այնպիսի տան տիկիններ, ովքեր ոչ միայն հաճախակի են պատրաստում այս համեղ ուտեստը, այլև սիրում են այն ձևափոխել, շեղվել դասական ձևից և իմպրովիզներ անել: Ահա այդպիսի մարդկանց այսօրվա կերակուրը հաստատ շատ դուր կգա: Սա սովորական բլինչիկ չէ, բայց պատրաստելուց հետո ուղղակի կխենթանաք սրա համար ու կուզենաք անընդհատ պատրաստել:

Եվ այսպես այս հրաշքը պատրաստելու համար մեզ պետք կգա. խմորի համար՝ 5 ձու+2 դեղնուց, 600գ կաթ կամ ջուր, 230 գ ալյուր, 1/2 թեյի գդալ աղ, 1 ճաշի գդալ շաքարավազ, 1 ճաշի գդալ բուսական յուղ:

Լցոնի համար՝ 500 գ կաթնաշոռ, 100 գ շաքարավազ, 100 գ չամիչ, 2 հատ դեղձ, վանիլին: Ձեզ պետք կգա նաև բուսական յուղ, ձիթապտղի յուղ, շաքարի փոշի:

Դիտեք պատրաստման եղանակը:

error: Content is protected !!