Շատ ծանր նստվածք էր մնացել Մհեր Մկրտչյանի մասին խոսելիս՝ դեմքի հեգնական արտահայտությունը ու ծամածռությունները տեսնելուց հետո

Լիզա  Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Ամիսներ առաջ, այսպես ասած՝ հեռակառավարման վահանակը «խաղացնելիս» հասա ռուսական ТВЦ, ու քանի որ հենց այդ պահին հաղորդում էր ընթանում Մհեր Մկրտչյանի մասին, որոշեցի նայել։ Խոսում էր գրող Վիկտորյա Տոկարեւան։ Միանգամից ասեմ, որ էս կնոջը չեմ սիրում, որովհետեւ առհասարակ չեմ սիրում ինքնագոհությունից տռզածներին եւ իրենց հաջողակությունը մեծատաղանդության հետ նույնացնողներին։

Ու լսում եմ, թե ինչ է ասում Մհեր Մկրտչյանի մասին։ Բերանը ծռմռելով պատմում էր, որ Մհերը հարբեցող էր, ու էնպես էր պատմում՝ ոնց որ ինքն էն երկրի ներկայացուցիչը չի, որտեղ հարբեցողությունն անհիշելի ժամանակներից ազգային անվտանգության բոլոր սահմանները հատել է ու սրընթաց սլանում է դեպի դժնդակ անհայտություն։

Չեմ չարախնդում, շատ ցավով եմ ասում. ռուս ստեղծագործողների, հատկապես՝ իմ շատ սիրելի դերասանների կենսագրությունն ուղղակի աղաղակում է, որ նրանց ճնշող մեծամասնությունը շատ տխուր վախճան է ունեցել եւ շարունակում է ունենալ հենց այդ նույն հարբեցողության պատճառով, ինչն այդպես «ցնցել էր» տիկին Վիկտորյային՝ Մհեր Մկրտչյանին մի երկու անգամ գինովցած տեսնելուց հետո։

Շատ ծանր նստվածք էր մնացել էդ տիկնոջը լսելուց ու Մհեր Մկրտչյանի մասին խոսելիս՝ հատկապես դեմքի հեգնական արտահայտությունը ու ծամածռությունները տեսնելուց հետո։ Ինչու պատմեցի, չգիտեմ. սրտհովանքի փորձ համարեք։Իջեւանցու ասած՝ էրվես տյու, ախչի Վիկտորյա, քեզ մտիկ արա, կողքերդ մտիկ արա ու սասդ կտրի։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!