Ոսկոշող չրերի բաղադրատոմս Արուսյակ Հոխիկյանից, որոնք կդառնան ձեր սեղանի զարդը

Ինչպես մեզ մոտ՝ Հայաստանում, այնպես էլ շատ այլ երկրներում մրգերից պատրաստված չրերը շատ սիրված են և իրենց արժանի տեղն են զբաղեցնում յուրաքանչյուր տան թե տոնական, թե առօրյա սեղանին։ Չրեր կարելի է պատրաստել տարբեր մրգերից, դրանք մատուցվում են  որպես աղանդեր սուրճի, թեյի հետ։ Գոյություն ունեն չրեր պատրաստելու տարբեր եղանակներ և յուրաքանչյուր տնտեսուհի ունի իր համար անխընտրելի բաղադրատոմսը։

Ծիրանի չիր պատրաստում են գրեթե բոլորը, սակայն, շատ տնտեսուհիներ խոստովանում են, որ չնայած շատ ջանք են գործադրում, բայց իրենց մոտ չիրը լավ չի ստացվում, չի ունենում գեղեցիկ փայլ։ Առաջարկում ենք հմուտ և սիրված խոհարարուհի Արուսյակ Հոխիկյանի բաղադրատոմսը։  Հետևեք նրա խորհուրդներին և ձեզ մոտ նույնպես գեղեցիկ, փայլուն և շատ համեղ չիր կստացվի, և ձմռանը շողշողուն ծիրանաչիրը կդառնա ձեր սեղանի զարդը։

Անհրաժեշտ բացադրիչներ՝ 4 կգ ծիրան, 2 լ սառը ջուր, 2 թեյի գդալ սոդա։

Օշարակի համար՝ 1կգ շաքարավազ, 150-250 գ ջուր, 1/3 թեյի գդալ կիտրոնաթթու։

Պատրաստման եղանակը տեսանյութում․

 

error: Content is protected !!