Գուցե տարօրիանկ թվա, սակայն ոսպով կոտլետները անմահական համեղ կոտլետներ են։ Դրանք շատ հյութալի են և ախորժաբեր։ Այսօր ուզում եմ ներկայացնել ձեզ իմ սիրելի ոսպով կոտլետը. ես չէի էլ պատկերացնում, որ կարող է այսքան համեղ լինել. հիմա սա ավելի շատ եմ պատրաստում, քան մսով կոտլետը: Այս բաղադրատոմսով ոսպով կոտլետները շատ համեղ են ստացվում, դրանք շատ օգտակար են և դյուրամարս, հեշտությամբ են յուրացվում օրգանիզմի կողմից: Ոսպով խճողակի հետ հիանալի կերպով համադրվում են բանջարեղենները, ձուն, այլ հատիկավորներ:
Անհրաժեշտ բաղադրիչներն են ՝
- 1 բաժակ կանաչ ոսպ,
- 1 հատ մեծ չափի գազար ,
- յուղ տապակելու համար,
- աղ-ըստ ճաշակի ,
- պղպեղ-ըստ ճաշակի ,
- կարմիր պղպեղ-ըստ ճաշակի,
- քարի-ըստ ճաշակի,
- չորացրած նեխուր-ըստ ճաշակի ,
Պատրաստման եղանակը․ Ոսպը թրջել ողջ գիշեր: Գազարը անցակցնել խոշոր քերիչով: Ոսպը քամել և լցնել գազարի վրա: Գազարը և ոսպը անցկացնել մսաղացով, համեմել աղով, պղպեղով և մյուս համեմունքներով։
Ստացված զանգվածից կոտլետներ պատրաստել և տապակել երկու կողմից: Ոսպով կոտլետները ավելի համեղ են ստացվում հալած յուղով տապակելիս, սակայն դրա բացակայության դեպքում կարելի է օգտագործել բուսայուղ։
Վերջ։ Այսպիսի պարզ հնարքների միջոցով կարող եք արագ պատրաատել այդքան համեղ կոտլետները։ Դե, չենք մոռանում նաև կիսվել այս հրաշք բաղադրատոմսով մտերիմների հետ։