Ով է այս գիշեր զ հ ված զինծառայողը. (ֆոտո)

Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում,հակառակորդի կողմից դիպու կահար հրազ ենից արձակված կրա կոցից մ հա ցու հրա զենա յին վիր  վորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:


Աշոտ Միքայելյանը Լոռու մարզի Հալավար համայնքից էր՝ 29 տարեկան։ 2009 թվականից ծառայում էր ՀՀ բանակում:


ArmDaily.am-ի հետ զրույցում Հալավարի համայնքապետ Սարգիս Հակոբջանյանը նշեց, որ շատ բան չգիտի ընտանիքի մասին.

«Երկու եղբայրն էլ ծառայում են ՀՀ բանակում, փոքր տարիքում կորցրել են իրենց հորը։ Մայրն է պահել իրենց, տատիկ ունեն:Գիտեմ, որ եղբայրն ամուսնացած է, բայց իր ընտանեկան կարգավիճակի մասին տեղյակ չեմ:Աշխատող ընտանիք են։ Իրենք Վանաձորից են ծնունդով»…

Նշենք, որ Աշոտ Միքայելյանը մոտ 10 տարվա զինծառայող է: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!