«Ուշադրություն, սպասվում է նորմայից բարձր..». ահա, թե ինչ ջերմաստիճան է սպասվում առաջիկա օրերին

ՈԻՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Երևան քաղաքում՝ հուլիսի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Հուլիսի 9-11-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-19մ/վրկ:

Հանրապետության տարածքում՝ հուլիսի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 10-11-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:


Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!