Չմայրանալու որոշումս վաղուց եմ կայացրել, չեմ ուզում իմ երեխան այս աշխարհում ապրի.. Անի Պետրոսյանի գրառումը

Դերասանուհի Անի Պետրոսյանը պատմել է, թե ինչպես է անցկացնում ինքնամեկուսացման օրերը: «Պարապությունից սկսել եմ կիթառ նվագել: Առանձնացրած կարեւոր ֆիլմեր ունեի, նայեցի, գիրք եմ կարդում: Շատ բան եմ հասցրել անել, տունը ծայրից ծայր վերադասավորել եմ: Արդեն չգիտեմ, թե ինչով զբաղվեմ. նյարդերս տեղի են տալիս: Ակտիվ մարդ եմ, հիմա էներգիա չեմ ծախսում, ինչի պատճառով ողջ գիշեր արթուն եմ մնում, երազում եմ աշխույժ կյանքի մասին:

Հիշեցնենք, որ մայրիկի տոնի կապակցությամբ Անին իր էջում գրել էր. «Հենց հիմա դրսում եմ, ու այնքան սիրուն անձրեւ է… Այնքան սիրուն, որ ուզում եմ ափերս պարզեմ, կաթիլները հավաքեմ ու տանեմ մորս նվեր: Երեւի ես երբեք մամա չդառնամ: Այս որոշումն իր պատճառներն ունի:

Ճիշտն ասած՝ չմայրանալու որոշումս վաղուց եմ կայացրել, միգուցե հետո մտափոխվեմ, սակայն այս պահին այն հաստատ է: Սիրում եմ կյանքը, բայց չեմ ուզում իմ երեխան այս աշխարհում ապրի: Այս աշխարհն անվտանգ չէ մարդկանց համար, այն հոգի գողացող է դարձել:

Գրառումս կարդալուց հետո շատերը կկարծեն, որ չեմ կարողանում ամուսնանալ, դրա համար եմ այդպես մտածում, թող անհամեստ չհնչի, սակայն ինձ սիրող կամ ինձ հետ ամուսնանալ ցանկացող տղամարդկանց պակաս չեմ ունեցել եւ չունեմ, ուղղակի մինչ օրս չեմ գտել այն միակին, որի հետ ուզում եմ անցկացնել կայնքի մյուս տարիները»։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!