Պահպանի՛ր քո զավակներին, որ մարտնչում են սահմաններում, խափանի՛ր չարի ամեն ծրագիր.. աղոթք զինվորի համար

Սահմանին հիմա լարված իրավիճակ է, եկեք մի պահ կտրվենք ֆեյսբուքյան նյութերից ու դրանց տակ քոմենթներ գրելուց ու աղոթք հղենք առ Աստված, որ պաշտպանի ազգը մեր հայոց և մեր զինվորներին:

Աղոթենք միասին, Աստված լսում է մեզ… Խաղաղության ու հաղթանակի Աստվա՛ծ, մեր Տե՛ր Հիսուս: Պահպանի՛ր քո զավակներին, որ մարտնչում են սահմաններում հանուն մեր ազգի, հանուն մեր հայրենիքի և հանուն Քո Սուրբ անվան:

Փրկի՛ր նրանց թշնամու բոլոր հարձակումներից, խափանի՛ր չարի ամեն ծրագիր: Եղի՛ր մեր զինվորների կողքին, քո աստվածային զորությամբ խաղաղություն հաստատի՛ր մեր երկրում:

Ու թող բոլոր զինվորների մայրերը ցնծան իրենց զավակների հաղթական վերադարձով: Ամե՜ն:

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!