Պետությունը նրա ջանքերով դարձավ ավազակապետություն, գողապետություն ու տաս տարի այն ղեկավարեց բանդիտական օրենքներով

Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Վերջին խոսք ասելու փոխարեն՝գլխավոր ամբաստանյալը իր աջարակիցների (իր բառն է) հետ ճամարտակում է կազմակերպված պետությունից,ազգային արժեքներից:

Էս մարդը այդպես էլ չհասկացավ,որ կազմակերպված պետություն չի լինում.կազմակերպված լինում է ավազակախումբը,հրոսակախումբը,բանդան:

Պետությունը նրա ջանքերով դարձավ ավազակապետություն, գողապետություն ու տաս տարի այն ղեկավարեց բանդիտական օրենքներով՝ստելով ու գողանալով: Խաչը համբուրելուց հրաժարվողը,Հոկտեմբերի 27-ի զոհերի դիակների առաջ ժպտացողը,գիրք կարդալուց զզվողը վերջին խոսք ասելու փոխարեն մեծ-մեծ բրդում է ազգային արժեքներից,ազգային ինքնությունից:

Ու սա թիմ է ուզում ձևավորել:Վերադառնալ է ուզում: Ախորժակիդ քացախ

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!