Ռուսաստանի երկրորդ զգուշացումը Թուրքիային. Հայաստանի պայմանները

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կօգտագործի բոլոր հնարավորությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու համար: Ռուդենկոյի հայտարարության մեջ հատկանշական է, որ դարձյալ կրկնվում է զուսպ լինելու կոչը Թուրքիային, որ հուլիսի 13-ին արել էր ՌԴ արտգործնախարարությունը:

Ռուդենկոն ասել է, որ Մինսկի խմբի անդամ երկրները՝ հատկապես, որոնք սահմանակից են ռեգիոնին և հակամարտ երկրներին, պետք է զուսպ և կշռադատված լինեն իրենց գործողություններում և հրապարակային հայտարարություններում: Այդպիսով, Ռուսաստանը փաստացի երկրորդ անգամ է զգուշացնում Թուրքիային լարվածության տանող քայլերից ձեռնպահ մնալու համար:

Հատկանշական է, որ դրանից առաջ տարածվել էր Թուրքիայի արտգործնախարարության պատասխանը Հայաստանի ԱԳՆ նախօրեի հայտարարությանը, որ Թուրքիան իր միակողմանի դիրքորոշումով դարձել է ռեգիոնալ սպառ նալիք: Թուրքիան հայտարարել էր, թե Հայաստանը, սևացնելով Թուրքիային, փորձում է քողարկել իր «ագ րես իան»:

Անկարան նաև կոչ էր արել Երևանին «ուշքի գալ և լինել ոչ թե կոնֆլիկտներ առաջացնող, այլ լուծումների մասնակից»: Անկարան այդ հայտարարությամբ իհարկե իր, այսպես ասած, ամպլուայի մեջ է, թեև մյուս կողմից՝ այլ տեղ լինել թերևս չի էլ կարող, հաշվի առնելով մինչ այժմ եղած քաղաքականությունը: Այլ տեղ է կարծես թե Ռուսաստանը, համենայնդեպս՝ այս փուլում, և այդ տեղը բխում է Հայաստանի շահից ու անվտանգությունից:

Այդ իմաստով, թեև իհարկե առերևույթ հավասարության նշանով, այդուհանդերձ նկատելի է, որ իրական քաղաքականության ռեժիմում Ռուսաստանը խաղում է Հայաստանի ստեղծած իրավիճակի օգտին և զգուշացնում Թուրքիային չմտնել այդ խաղի մեջ:

Իհարկե, շատ կարևոր է նաև, որ Հայաստանը հաստատուն մնա իր սկսած խաղի մեջ և թույլ չտա Մոսկվային Հայաստանը դուրս բերել խաղից, որից հետո արդեն կարող է փոխվել նաև Ռուսաստանի վարքագիծը: Ի վերջո, տեղի կամ ասել կուզի՝ վարքագծի փոփոխությունը, որ նկատվում է Մոսկվայում այժմ, պայմանավորված է նաև հենց նրանով, որ Հայաստանը սկսել է խաղալ առավել նախաձեռնողական և այդ իմաստով քաղաքական նոր իրողությունների առաջ դրել Մոսկվային:

ՌԴ արտգործնախարարի տեղակալը հիշատակել է նաև 2016-ի ապրիլյան քառօրյան, և այդ առումով շատ կարևոր է, որ դրա կրկնությունը լինելով հրա  դադարի տեսքով, նման չլինի բնույթով, այսինքն՝ իրավիճակը այս անգամ կանգ առնի Հայաստանի պայմաններով, ոչ թե փոխզիջումով:

Հայաստանի փոխզիջումը կարող է լինել այս դեպքում եղած դիրքում կանգ առնելը, ոչ թե ինչ-որ հավելյալ պայման քննարկելը: Պայմանները պետք է թելադրի Հայաստանը:

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

error: Content is protected !!